Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը իրեն լավ է զգում
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, ով վնասվածքի պատճառով չէր շարունակել իր պայքարը, եկել էր ծանրամարտի դահլիճ,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նա հետևելու էր եկել 85 կգ քաշային ծանրորդների մրցելույթներին: Ըստ աղբյուրի՝ հայ մարզիկի ոտքի կանգնելուն պես, նրա հետ լուսանկարվել ցանկացողների հերթ գոյացավ: Տարբեր ազգի ներկայացուցիչներ մոտենում, լուսանկարվում և առողջություն էին մաղթում նրան:
Կարապետյանը փոխանցել է, որ իրեն լավ է զգում և վստահեցնում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, վախենալու և հուսահատվելու ոչինիչ չկա: Նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել և սատարում են նրան: