Կոստանյանին կվերադարձնեն պետական համակարգ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Բաղրամյան 26-ում ծրագրեր կան արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին վերադարձնել հարազատ համակարգ: Ի սկզբանե նրա հետ հեռահար պլաններ էին կապում, հնարավոր տեղափոխություններ գծագրում, և, ահա, այս իմպուլսիվ հրաժարականը փաստի առաջ է կանգնեցրել իշխանություններին:
«Կոստանյանը հարմար թեկնածու էր ոչ միայն ներսում և դրսում երկար-բարակ, «խուճուճ», անհասկանալի իրավաբանական տերմիններով ճառեր ասելու, քննարկումների և վիճաբանությունների դաշտ մտնելու համար, այլև ՀՀ շահերը Եվրադատարանում պաշտպանելու: Այդ է պատճառը, որ երբ նա գրել է դիմումը, նախագահականում գցել-բռնել են, որ դա պետք է ձևակերպել առողջական խնդիրների հողի վրա, չէ՞ որ գործող դատախազներին հենց այնպես չեն ազատում աշխատանքից: Ահա թե ինչու նախագահի խոսնակի բերանով հայտարարվեց, որ առողջական խնդիրները լուծելուց հետո նրա ներուժը կօգտագործեն պետական համակարգում:
Նախագահականի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ երբ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել, նախագահը հարցրել է` որտե՞ղ կցանկանայիր աշխատել` վճռաբեկ դատարան, նախարար, իսկ գուցե մի տեղ դեսպան գնաս, «խախանդ» ապրես, սակայն երիտասարդ դատախազը նշել է, որ պետական համակարգում չի ցանկանում աշխատել, գոնե հիմա չի պատկերացնում: Իսկ թե ինչով է պատրաստվում զբաղվել 39-ամյա իրավաբանը, մտերիմները նշում են, թե կարող է գնալ արտերկիր, բիզնես դնել ու ապրել»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին