ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել քրեակատարողական հիմնարկներ
Օգոստոսի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան Կենտրոն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել առանձնազրույցներ քրեակատարողական հիմնարկներում պահվող Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Արթուր Սարգսյանի, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիմումով՝ Տիգրան Մարգարյանի, ինչպես նաև ազատությունից զրկված մի շարք այլ անձանց հետ:
Չհայտարարված այցելությունների շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթեր:
Առանձնազրույցների և ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ արդարադատության նախարարություն և քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Այսուհետ ևս, քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման մյուս վայրեր իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան