Կանայք հանում են իրենց գլխաշորերը՝ տոնելով Մանբիջ քաղաքի ազատագրումը
Սիրիական Մանբիջ քաղաքում կանայք պատռում են իրենց սև գլխաշորերն ու ծխում, մինչդեռ տղամարդիկ սափրում են իրենց մորուքները՝ ի ցույց խաղաղության,- գրում է բրիտանական The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի, Մանբիջ քաղաքի բնակիչները չէին կարողանում հավատալ, որ երկու տարի ԻՊ-ի տիրապետության տակ ապրելուց հետո ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ուժերը եկել էին իրենց փրկելու:
«Ինչու՞ այսքան ուշացաք»,-հառաչում էր մի կին, ով ԻՊ զորքերի կողմից մահվան սպառնալիքների ներքո իր երկու դուստրերի և տարեց հոր հետ մեկ շաբաթ անցկացրել էր նկուղում փակված:
Ուրբաթ օրը Սիրիական դեմոկրատական ուժերը հայտարարել էին, որ քաղաքն ամբողջությամբ ազատագրված է և «խավարից հետո բացվում է պատմության նոր էջը»:
Լուսանկարները՝ Reuters-ի։
Հարակից հրապարակումներ`
- «Քնած էի տանը, բայց արթնացա արյան մեջ». Սիրիա
- ԻՊ-ն և «ան-Նուսրա»-ն երկու ամսում Հալեպում իրականացրել են ավելի քան 100 ահաբեկչական գործողություն