Արարատի մարզի անհետ կորած բնակիչը հայտնվել է ադրբեջանական կողմում
Ադրբեջանական լրատվաﬕջոցները հաղորդում են ՀՀ Արարատի մարզի բնակչի` Նախիջևանի
հատվածում սահմանը հատելու և ադրբեջանական կողմում հայտնվելու մասին: Ադրբեջանի գերիների, անհայտ
կորածների հարցերով հանձնաժողովը ևս հաստատել է լուրը: Լուրը հայտնած ադրբեջանական լրատվաﬕջոցները տղամարդու անուն-ազգանունը ներկայացրել են տարբեր կերպ: Մի
դեպքում` նրանք գրել են Հենրիխ Ագետյան, ﬔկ այլ դեպքում` Հենրիկ Ագեցյան:
«Արﬔնպրես»-ին հաջողվեց ճշտել, որ սահմանը հատած տղամարդը Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանն է` ծնված 1954թ.: Նա, աﬔնայն հավանականٳթյամբ, սահմանը հատել է օգոստոսի 7-ին:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի
ղեկավար Արﬔն Կապրիելյանն «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ անձնավորության հարազատներն արդեն դիմում են ներկայացրել, որ նա տնից գնացել է: Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողﬕց սահմանը հատելٳ փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը:
«Ճշտուﬓեր են կատարվում, թե նա ինչ հանգամանքներում է անհետ կորել: Ադրբեջանական կողմում հայտնվելու մասին տեղեկատվության ստացուﬕց հետո ﬔնք անﬕջապես սկսում ենք բանակցային պրոցեսը, պահանջում ենք, որ ﬔր քաղաքացուն վերադարձնեն: Հույս ունենք, որ դա տեղի կٳնենա ողջաﬕտ ժամկետներում: Չեմ կարծում, որ գործընթացը կձգձգվի, քանի որ հոգեկան խանգարٳﬓեր ٳնեցող անձանց Ադրբեջանը քաղաքական շահարկուﬓերի համար չի կարող օգտագործել: Նման մարդիկ հաշվետու չեն իրենց արածների համար, չեն էլ գիտակցٳմ, թե որ ուղղությամբ են գնում: Աﬔն դեպքում այն երկիրը, որտեղ հայտնվում է սահմանախախտը, կատարում է որոշակի ճշտուﬓեր, որը կարող է տևել է 1-2 օրից ﬕնչև ﬕ քանի շաբաթ»,-ասաց Կապրիելյանը: