ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը մահացավ
Ոստիկան Գագիկ Մկրտչյանը, որը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորվել էր և գտնվում էր կոմայի մեջ, այսօր մահացել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նշենք, որ հունիսի 17-ից ոստիկանը գիտակցության չէր եկել, միացված էր արհեստական շնչառական ապարատին: Գագիկ Մկրտչյանին «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, քանի որ հեմոդիալիզի անհրաժեշտություն էր զգացվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան