Թիմ Դանկանը հրաժարվել է Օբամայի հետ նույն ինքնաթիռով մեկնել Բրազիլիա
Այս մասին պատմել է «Սան Անտոնիո» բասկետբոլային ակումբում Դանկանի թիմակից Բրյուս Բոուենը:
«Թիմը երբեք չի սիրել լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում, երբեք չի ուզել այն, ինչի համար մյուսներն են անհանգստացած: Նման մարդկանց հաճախ չես հանդիպի:
Նրան առաջարկեցին ԱՄՆ-ի նախագահի հետ նույն ինքնաթիռով մեկնել Ռիո: Նա դա քննարկեց ինձ հետ: Ես ասացի. «Դե, դու, իհարկե, կհամաձայնվես»: Իսկ Թիմը պատասխանեց. «Գիտես, ես նման բաների սիրահար չեմ»: Զարմանալի է, քանի որ ճնշող մեծամասնությունն ուրախությամբ կընդուներ այդպիսի առաջարկը, սակայն նման բաները Դանկանին չեն հետաքրքրում»,- Բոուենի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն:
Ավելացնենք, որ Դանկանը հուլիսին հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու