Ռուսների հետ նույնիսկ լուսանկարվել չի կարելի
Ուկրաինայի նախագահի խորհրդական, պաշտպանության նախարարի օգնական Յուրի Բիրյուկովն առաջարկել է մարզիկներից վերցնել գումարները և հանձնել զինվորականներին:
«Շատ մռայլ տրամադրություն ունեմ, ցանկանում եմ կեղտոտ բաներ ասել մեր «քաջարի» մարզիկների մասին: Ոչ բոլորի, իհարկե, նրանց մեջ նորմալ մարդիկ էլ կան: Բայց… գրկախառնվե՞լ հորդայի ներկայացուցիչների հետ: Ինչ-որ բա՞ն պատմել քաղաքականության ու սպորտի մասին:
Դուք գիտե՞ք, թե ինչը կթարմացներ նրանց: Երբ այն գումարները, որոնք հատկացվում են այդ օլիմպիականների՝ հրոսակների հետ լուսանկարվելու սիրահարների ուղևորության համար, հանձնվեին Ուկրաինայի զինված ուժերին: Բայց դա միայն երազանք է»,- Յուրի Բիրյուկովի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու