«Քնած էի տանը, բայց արթնացա արյան մեջ». Սիրիա
Օգոստոսի սկզբից Հալեպում ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով ավելի քան 100 խաղաղ բնակիչ է սպանվել, 700 մարդ էլ ստացել են տարբեր վնասվածքներ: ընդ որում, մահացածներից կեսից ավելին կանայք են ու երեխաներ: Այդ մասին հայտարարել են Հալեպի իշխանությունները, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Ըստ աղբյուրի, առավել վնասվել է քաղաքի հարավում գտնվող Ալ-Համադանիա շրջանը: Գորհայինները, գրավելով հրետանավորների ուսումնական կենտրոնը, սկսել են հրետակոծել Հալեպի հարավի բնակելի թաղամասերը: Օգոստոսի 10-ին գազի բալոնը՝ պայթուցիկ նյութերով նետել են հասարակական տրանսպորտի վրա, մի քանի արկ էլ նետվել է փոքրիկ շուկայի վրա: Դրա հետևանքով 14 մարդ մահացել է, 50-ն էլ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հալեպի արևմուտքում Քարյատ էլ-Անսարի թաղամասում «Ջեբհատ-ան-Նուսրա»-ի ահաբեկիչները գնդակահարել են գրոհայինների, ովքեր փորձել էին վայր դնել զենքը և ընտանիքների հետ միասին հումանիտար միջանցքով հեռանալ: Ահաբեկիչները 40 մարդու գնդակահարել են:
Ըստ աղբյուրի, Հալեպի Հաշիմ համալսարանական հիվանդանոցի պատանատոմներից մեկը լրագրողներին հայտնել է, որ օգոստոսի ընթացքում խաղաղ բնակիչների ոչնչացման համար նոր ստրատեգիա են մշակել՝ կիրառելով իրենց հզոր զինտեխնիկան:
«Ես տեսել եմ հինգ մետրանոց փորված փոսեր, արկը դնում են դրանց մեջ ու կրակում: Այն կարող է վերացնել մեկ ամբողջական մեծ տուն: Իմ տունը ընկել է այդ արկի տակ», -պատմել է բժիշկը:
Քաղաքի բնակիչները՝ փոքրից մեծ, ծանր ողբերգություն են ապրում:
«Ես 17 տարեկան եմ, ավարտել եմ 11-րդ դասարանը: Քնած էի տանը, բայց արթնացա արյան մեջ: Չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Տեղափոխեցին հիվանդանոց, վիրահատեցին: Հայրս, եղբայրներս նույնպես վնասվածքներ էին ստացել», -պատմել է տեղի բնակիչներից Մալիկ Քասաբը:
Ալ-Համադի թաղամասի բնակչուհիներից Նաջուա Քաթվին վկայել է, որ ահաբեկիչները քաղաքի վրա կրակում են հրետանիներից, գազային բալոններով ու ինքնաշեն հրթիռներով:
«Արկերից մեկն ընկել է առևտրային կետի վրա: Տիրոջ ոտքը կտրվեց: Բեկորները ընկան մեր տան պատշգամբին: Հազիվ կարողացա թաքցնել երեխաներից», -պատմել է կինը:
Քաղաքի հիվանդանոցներում ծանր վնասվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ կան, որոնք որակյալ մասնագիտական բուժօգնության կարիք են զգում:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: ՄԱԿ-ի տվյալներով այս հակամարտության հետևանքով 220 հազարից ավելի մարդ է մահացել:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում վիրավորված հայը մահացել է
- Սիրիական զորքերը Հալեպի հարավում ոչնչացրել են ավելի քան 800 ահաբեկչի
- Ահաբեկիչները կրակելով կտրել են միակ մուտքը դեպի Հալեպ
- Հալեպահայ զինվորներ են վիրավորվել և առևանգվել
- Մոտ 50 մարդ հեռացել է Հալեպի շրջափակված շրջանից
- ԻՊ-ն և «ան-Նուսրա»-ն երկու ամսում Հալեպում իրականացրել են ավելի քան 100 ահաբեկչական գործողություն