Վենգեր. «Շուտով տրանսֆերային գումարները կհասնեն 200 միլիոնի»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ արդեն ոչ հեռավոր ապագայում տրանսֆերային ռեկորդները միմյանց կհաջորդեն մեծ արագությամբ: «Յուվենթուսից» Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» արժե 89 մլն ֆունտ ստեռլինգ. Դրանով թարմացվեց տրանսֆերային ռեկորդը, որը պատկանում էր Գարետ Բեյլին («Տոտենհեմից»՝ «Ռեալ»):
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Վենգերը քմծիծաղով է պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե դեռ որքան պետք է սպասել, որպեսզի մեկ ֆուտբոլիստի համար վճարվի 200 մլն ֆունտ ստեռլինգ:
«Երկար չենք սպասի: Այն պահից, ինչ ֆուտբոլում եմ, ասում եմ, որ ինչ-որ պահի այս գործընթացը պետք է կանգնեցվի: Այդուհանդերձ, քանի դեռ ֆուտբոլը զարգանում է ու ավելի հանրահայտ դառնում, ավելի ու ավելի շատ գումարներ կհոսեն այս ոլորտ: Կարևոր չէ՝ փոքր բիզնես ունես, թե մեծ կորպորացիա՝ «Google»-ի ու «Facebook»-ի պես, ֆուտբոլ կամ մեկ այլ մարզաձև, դու չես կարող սահմանափակել եկամուտը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու