Ելենա Իսինբաևա. «Երբեք չեմ ների»
Ձողացատկ մարզաձևում օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի Ելենա Իսինբաևան Ռիո է ժամանել ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի թեկնածուի կարգավիճակում: Օգոստոսի 19-ին նա կհանդիպի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և կհայտարարի կարիերան ավարտելու մասին:
«Ես երբեք չեմ ընդունի այն մեղադրանքը, որի հիմքով ինձ չթույլատրեցին մասնակցել Օլիմպիական խաղերին: Եվ երբեք չեմ ների: Շատ կուզեի ոսկե մեդալ նվաճել այստեղ, բայց դա անհնար է: Տխրությունս մեծ է, բայց ես պետք է այստեղ լինեի, որովհետև ընտրվելու եմ աթլետների հանձնաժողովի կազմում: Ես պետք է բարձր լինեմ այդ ամենից»,- Իսինբաևայի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին