Թուրքիայում լրագրողներին կալանավորելը իրենց մասնագիտություն հետ կապ չունի. Չավուշօղլու
Թուրքիայում կալանավորված լրագրողները կապված են եղել ԱՄՆ-ում ապրող ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ և նրանց կալանավորելը կապ չունի նրանց մասնագիտական գործունեության հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը։
Անկարայում հեղաշրջման փորձից հետո շուրջ 100 լրագրողի կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, իսկ երեկ, օգոստոսի 14-ին, ևս 43 լրագրող բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ըստ աղբյուրի, նրանց գերակշռող մեծամասնությունը թուրքական պետական TRT հեռուստաընկերության աշխատակիցներ են։
Մասսայական ձերբակալություններից ու կալանավորումներից հետո եվրոպական շատ երկրներ բուռն քննադատության են ենթարկել Թուրքիային՝ խոսքի ազատության նկատմամբ ճնշում գործադրելու համար, սակայն Չավուշօղլուն անդրադառնալով այդ քննադատություններին, հայտարարել է, թե ամեն օր կառավաությանը մեծ թվով պարբերականներ «ազատորեն քննադատում են կառավարությանը»։
«Որոշ լրագրողներ հետևել են Գյուլենի կազմակերպությանը, որը Թուրքիան ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն ու ոչնչացրել շատ մարդկանց կյանք, իսկ այժմ պաշտպանել են հեղաշրջմանը։ Եթե դու ահաբեկչական կազմակերպության անդամ ես, ի՞նչ կապ ունի այստեղ խոսքի ազատությունը», -հայտարարել է Չավուշօղլուն։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան