Ինյեստան շարքից դուրս է եկել երկու շաբաթով
Այսօր «Բարսելոնը» հրապարակել է Անդրես Ինյեստայի ու Ժերեմի Մաթյեի բժշկական հետազոտության արդյունքները: Ինյեստան աջ ծնկի վնասվածքի պատճառով հիվանդանոցում կանցկացնի երկու շաբաթ: Մաթյեն ազդրի մկանային լուրջ վնասվածք ունի և ասպարեզ կվերադառնա միայն երեք շաբաթ անց: Այս մասին տեղեկացնում է eurosport.ru-ն:
Հիշեցնենք, որ Մաթյեն ու Ինյեստան վնասվածքներ են ստացել «Սևիլիայի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղի (2:0) առաջին խաղակեսում: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին