Կարեն Գրիգորյանը Սիուդադ դե Պոնտևեդրա մրցաշարում 2-րդն է
Իսպանիայում ավարտվեց Սիուդադ դե Պոնտեվեդրա մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրի 159 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 10 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ:
Ինչպես հայտնում է chessfed.am-ը, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9-ը հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո նա գրավել է 2-րդ տեղը, իսկ մրցաշարի հաղթող է դարձել Եվգենի Վորոբյովը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին