Հալեպում 700 հազար բնակիչ է մնացել
Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ հումանիտար գործողություն է իրականացվում, ապրում է 700 հազար բնակիչ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Դուք գիտեք, այն խոշոր քաղաք է եղել, մինչ պատերազմը ավելի քան 2 մլն բնակչությամբ: Անվանենք այն պատերազմ, քանի որ դա իրականում պատերազմ է: Այժմ, իհարկե, բնակչությունն այտեղ շատ ավելի քիչ է: Մեր գնահատականներով՝ այն շուրջ 700 հազար է»,-ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Շոյգուն նշել է, որ Հալեպի արևելյան մասի բնակիչները փաստացիորեն հանդիսանում են զինված խմբավորումների պատանդները:
Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը հուլիսի 28-ին հայտարարել են Հալեպում մասշտաբային մարդասիրական գործընթացի մասին: Ռուս զինվորականները հայտարարել էին Հալեպի շրջանում հումանիտար օգնության փոխանցման մեկնարկի մասին: Միջանցքներ էին բացվել խաղաղ բնակիչների և հանձնված զինյալների դուրս բերման համար:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ մի շարք երկրների պաշտպանական գերատեսչություններից առաջարկ էր ստացել մասնակցել Հալեպի բնակչությանն օգնելուն:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում ևս չորս մարդասիրական միջանցք է բացվել
- Մարդասիրական միջանցքով տասնյակ ընտանիքներ են լքել Հալեպի արևելյան շրջանները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին