Կալանքի տակ գտնվող Մհեր Մազմանյանի անչափահաս 6 երեխաները դպրոց չգնալու վտանգի առաջ են կանգնել
«Սասնա ծռերի» գործով նրանց օժանդակելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող ազատամարտիկ Մհեր Մազմանյանի բազմանդամ ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում, 5 անչափահաս երեխաները դպրոց չգնալու վտանգի առաջ են հայտնվել:
Մազմանյանի ընտանիքում երեխաները 7-ն են՝ մեծ դուստրը ավարտել է, իսկ մյուսները դեռ հաճախում են դպրոց, ամենափոքր երեխան այս տարի առաջին դասարան կգնա:
Ազատամարտիկի 38-ամյա կինը՝ Քրիստինե Արամյանը, Panorama.am-ին տեղեկացրեց, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կարողացել են բարեխիղճ մարդկանց օգնությամբ վարձով բնակարան գտնել և առաջիկայում կտեղափոխվեն: Նրա խոսքով, վարչական շրջանի աշխատակազմում ընդունել են իրեն և փորձել հասկանալ՝ ինչով կարող են օգնել, բայց պետության կողմից դեռ օգնություն չկա:
Ավելին, Մհեր Մազմանյանի զինվորական թոշակը ընտանիքը չի կարողանում ստանալ:
«Նրա հետ տեսակցություններն արգելված են, ինքը մեզ պետք է լիազորագիր տա, որ կարողանանք ստանալ», -ասաց Քրիստինեն՝ նշելով, որ ամուսինը արցախյան պատերազմի մասնակից է, 3-րդ կարգի հաշմանդամ և ունի առողջական խնդիրներ:
Քրիստինեի ներկայացմամբ, տան հարցի լուծումից հետո ամենամեծ խնդիրը երեխաներին գրենական պիտույքներով ու դպրոցական հագուստով ապահովելն է: Բայց դրա համար ընտանիքը եկամտի աղբյուր չունի:
«Բարեկամները օգնում են օրվա սնունդով, ով ոնց կարողանա էդ պահին, բայց դպրոցի հոգսը ծանր ա: Ես ինձ շատ վատ եմ զգում, համ խոսում եմ, համ խեղդվում եմ, չեմ կարողանում», -հուզված էր Քրիստինե Արամյանը:
Նշենք, որ Մհեր Մազմանյանը ՊՊԾ գնդում չի եղել, նրան ձերբակալել, հետո կալանավորել են «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով:
Մազմանյանին հայտնաբերելու վերաբերյալ ԱԱԾ-ն հաղոդրագրությունը տարածել էր հուլիսի 29-ին. «Զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք:
Մասնավորապես, պարզվել է, որ ներկայումս կալանավորված Մ.Մ.-ն, կապի մեջ գտնվելով զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանի և Մարտին Հակոբյանի հետ, 2016թ. հուլիսի 24-ին պլանավորել է Խորենացի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով հավաքի մասնակիցներին դրդել ճեղքելու արգելապատնեշները, միանալու հանցավոր խմբին և վերցնելու նրանց կողմից հափշտակված հրազենը: Ընդ որում, հաշվարկվել է, որ այդ ընթացքում քաղաքացիների մեջ կարող են և պետք է լինեն մեծաթիվ զոհեր»:
Հարակից հրապարակումներ`
- Փորձ է արվում օգնել Մհեր Մազմանյանի ընտանիքին
- Հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան