«Ռիո-2016». Լևոն Աղասյանը, Դիանա Խուբեսերյանը և Գայանե Չիլոյանը չհաղթահարեցին որակավորման փուլը
Ռիոյի օլիմպիական մարզադաշտում մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող երեք աթլետները՝ վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը։
Կանանց 200 մետր վազքում Դիանա Խուբեսերյանը 25,16 վրկ և Գայանե Չիլոյանը 25,03 արդյունքներով իրենց ենթախմբերում նախավերջինն էին և չհաղթահարեցին որակավորման փուլը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Եռացատկորդ Լևոն Աղասյանը 15,54 մետր արդյունքով իր ենթախմբում գրավեց 18-րդ տեղը և նույնպես դուրս մնաց պայքարից։
Տեղական ժամանակով ժամը 21։45-ին կմեկնարկի արգելավաղորդ Լիլիթ Հարությունյանը, իսկ օգոստոսի 16-ին պայքարի մեջ կմտնի Ամալյա Շարոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին