Սերգեյ Շոյգուն Հայաստանում է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նույն նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Մինչ այս, կիրակի օրը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլայ Բորդյուժան ժամանել է Հայաստան
- Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում