Արտակարգ դրություն Ավստրիայում՝ փախստականների պատճառով
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը չի բացառել, որ իշխանությունները կարող են սեպտեմբերի 6-ին քննարկել երկրում արտակարգ դրություն հայտարարելու նախագիծը` փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով, գրում է «Ռիա նովոստի»-ն:
«Սեպտեմբերի սկզբին Ավստրիայի և Հունգարիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարների միջև բանակցություններ կանցկացվեն: Անհրաժեշտ է նախադրյալներ ստեղծել արտակարգ դրություն հայտարարելու և մարդկանց Հունգարիա վերադարձնելու համար: Եթե դա հաջողվի, սեպտեմբերի 6-ին կարող է քննարկվել պատրաստի տեքստը»,- մեջբերել է ORF հեռուստաալիքը Քերնի խոսքերը:
Նա խոսքով՝ փախստականների հոսքը զգալիորեն նվազել է վերջին ամիսներին, սակայն պետք է պատրաստ լինել նոր հոսքի, եթե իրավիճակը Թուրքիայում ու Հյուսիսային Աֆրիկայում չփոխվի:
2016-ի հունվարին Ավստրիայի ղեկավարությունը որոշել է կրճատել փախստականների հոսքը` հաստատելով 37,5 հազար մարդու սահմանափակում: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ավստրիայի իշխանություններն օգտագործել են իրենց սահմանված քվոտայի գրեթե երկու երրորդը` ընդունելով Ավստրիայում ապաստան հայցողների 22 հազար հայտ:
Կանցլերը նշել է, որ ԵՄ և Թուրքիայի հետ հաջող համագործակցության դեպքում, Ավստրիան կկարողանա պահպանել հաստատված քվոտան և, գուցե, խուսափի արտակարգ դրությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան