Բրիտանական թերթը հաղորդել է Brexit-ի՝ մինչև 2017-ը հնարավոր հետաձգման մասին
«Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կարող է ձգվել մինչև 2017թվականի վերջը, հաղորդել է Sunday Times բրիտանական թերթը»,-գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Այժմ նախարարները կարծում են, որ Вrexit-ի մեկնարկը կարող է հետաձգվել մինչև 2017 թվականի աշուն: Նրանք չունեն ենթակառուցվածքներ այն մարդկանց համար, որոնց պետք է վարձեն: Ինչպես նրանք ասել են, նրանք անգամ չունեն ճիշտ հարցեր, որոնք պետք է տրվեն, երբ վերջնական արդյունքներով կսկսեն գործարքը Եվրոպայի հետ»,-հայտարարել է հրատարակության աղբյուրը՝ հղում անելով կառավարության երկու անդամներին:
Թերթը հիշեցնում է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստեղծել է ԵՄ-ից դուրս գալու հատուկ նախարարություն, սակայն նրա ղեկավար Դեվիդ Դեվիսը կարողացել է գտնել աշխատակիցների միայն կեսին:
Բացի դրանից ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցային գործընթացին կարող են ազդեցություն ունենալ 2017-ի ապրիլին Ֆրանսիայում և հեկտեմբերին Գերմանիայում նախատեսված նախագահական ընտրությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան