Լուիզիանայի ջրհեղեղներից տուժել է ավելի քան 20 հազար մարդ
ԱՄՆ Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը հայտարարել է, որ նահանգի շրջանների ջրհեղեղներից տուժել է առնվազն 20 հազար մարդ: Նրանցից ավելի քան 10 հազարը տեղակայվել է ժամանակավոր, անվտանգ կացարաններում: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով USA Today թերթին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ջրհեղեղների հետևանքով զոհվել է 4 մարդ, տարհանվել՝ մոտ 7 հազարը:
Նահանգում աղետի պատճառ են դարձել տեղացող հորդառատ անձրևները: Բնական աղետի դեմ պպայքարի համար մոբիլիզացրել են փրկարարական թիմեր, որոնք ներգրավված են աջակցելու ոստիկանական ուղղաթիռներին: Լուիզիանայի ղեկավարը նահանգում հայտարարել էր արտակարգ դրություն, իսկ նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նահանգը հայտարարել է աղետի գոտի:
«Մենք հավատացած չենք, որքան ժամանակում այս ջրհեղեղները կնահանջեն, իրականում դրանք դեռ շարունակվում են մի քանի վայրերում»,-ասել է նահանգապետը: