Ստեփանակերտում կինոթատրոն է բացվել
Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում օգոստոսի 6-ից բացվել և գործում է միջազգային չափանիշներին համապատասխան կինոթատրոն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կինոթատրոնի մենեջեր Արթուր Կարապետյանը տեղեկացրել է, որ կինոթատրոնի բացումը կայացել է ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի՝ «Առաջին դեմք» կատակերգության ցուցադրմամբ:
«Այդ ֆիլմի առաջնախաղը դեռևս շարունակվում է և Ստեփանակերտը երրորդն է Երևանից ու Լոս Անջելեսից հետո, որտեղ ցուցադրվել է ֆիլմը:
Պայմանավորվածություն ունենք երևանյան ու արտասահմանյան մի շարք կինոարտադրողների հետ, որպեսզի նրանց ֆիլմերը ցուցադրենք մեզ մոտ: Այստեղ ցուցադրվելու են հիմնականում ժամանակակից ֆիլմեր ու համաշխարհային կինոաշխարհի նորույթներ: Փորձելու ենք մեր ներդրումն ունենալ քաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանը»,- ասել է Ա. Կարապետյանը՝ նշելով, որ դահլիճը 64 տեղանոց է:
Կինոթատրոնը հագեցած է ֆիլմերի ցուցադրման առաջադեմ ու ժամանակակից սարքավորումներով, իսկ նախասրահում ապահովված են բոլոր պայմանները՝ կինոդիտումը յուրահատուկ իրադարձություն դարձնելու համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։