Հոսպիտալում գտնվող 13 զինծառայողների վիճակը բավարար է. Ա. Ասատուրյան
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհային պատահարի հետևանքով Զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված 13 զինծառայողների վիճակը բավարար է: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը:
«Այստեղ տեղափոխված 13 զինծառայողների վիճակը բավարար է: Նրանցից հինգն ընդամենը երկու-երեք օրվա բժշկական օգնության կարիք ունեն: 3 զինծառայող էլ գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշտական կենտրոնում»,-ասաց Ասատուրյանը:
Ավելի վաղ ԱԻն փրկարար ծառայությունից տեղեկացրել էին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասում գտնվող «R&V կոմֆորտ» ՍՊԸ-ի մոտակայքում բեռնատար ավտոմեքենա էր շրջվել է, որի հետևանքով տուժել է 16 զինվորական: