Երևանի դպրոցներում տարրական դասարանների երեխաներին անվճար դասագրքեր կտրամադրվեն
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել 2016-2017 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, մասնավորապես, հանձնարարվել է ուսումնասիրել կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկել նկատված թերությունները սեղմ ժամկետում վերացնելու ուղղությամբ:
Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ:
Հանրակրթության վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով:
Առողջապահության վարչությանն էլ հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրել կրթական հաստատությունների բուժկետերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին