Երևանում վթարի հետևանքով 16 զինվորական տեղափոխվել է հոսպիտալ
Այսօր Երևանի Հյուսիսային ավտոկայանում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 16 զինվորական: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Զինվորական կենտրոնական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը տեղեկացրեց, որ վթարի հետևանքով հոսպիտալ է տեղափոխվել 16 զինվորական:
«Այս պահին նրանք հետազոտվում են և որևէ բան չեմ կարող հստակ ասել: Վերջնական տեղեկությունը մի քիչ ուշ կհաղորդվի»,- փոխանցեց պարոն Ասատուրյանը:
ԱԻն փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ վթարի մասին ահազանգն ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասում գտնվող «R&V կոմֆորտ» ՍՊԸ-ի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, անջատել ավտոմեքենայի մարտկոցը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին