Հրանտ Մելքումյանը` Ռիգայի Տեխնիկական Համալսարանի բաց մրցաշարի երկրորդ մրցանակակիր
Լատվիայում ավարտվեց Ռիգայի Տեխնիկական Համալսարանի բաց մրցաշարը, որին մասնակցում էին 31 երկրի 202 շախմատիստ: Մասնակիցներից 17-ը կրում էին գրոսմայստերի, իսկ 45-ը՝ միջազգային վարպետի կոչում: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Հրանտ Մելքումյանն ինը հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-5-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Մարտին Կրավցիվը:
Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 6, իսկ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 5,5-ական միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու