«Ռիո-2016». Նարեկ Աբգարյանը հաղթել է առաջին մենամարտում
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը հաղթել է առաջին մենամարտում։
Աբգարյանը տղամարդկանց 52 կգ քաշային կարգի առաջին մենամարտում ուժերն էր չափում Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյի հետ։ Հայ բռնցքամարտիկը հաղթեց 2։1 հաշվով։
Նարեկ Աբգարյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում իր առաջին մրցակիցն «անհարմար» բռնցքամարտիկ էր։
«Բռնցքամարտում նման արտահայտություն կա՝ «անհարմար մրցակից»։ Այս մարզիկն ինձ համար «անհարմար մրցակից էր»։ Ինձ վաղուց բաժին չէր ընկել նման անհարմար մրցակից։ Շատ թափթփված էր, դժվար է մենամարտել մեկի հետ, ով բռնցքամարտից հեռու է։ Առաջիկա մրցակցիս արդեն ծանոթ եմ։ Չին մարզիկը, թեպետ աշխարհի առաջնության մրցանակակիր է, անպարտելի չէ»,- Աբգարյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու