Զորացրված դիմորդներին՝ հարյուր անվճար մագիստրական տեղ. Սասուն Մելիքյան
Օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը սկսվում է հեռակա ուսուցման ձևով դիմումների ընդունելությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կրթության և գիտության նախարարության բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը՝ նշելով, որ հեռակա ուսուցման քննությունները սկսվելու են սեպտեմբերի 27-ից և ամփոփվելու են մեկ ամսվա ընթացքում:
«Վերջին տարիներին հեռակա ընդունելությունը լուրջ մասայականություն է սկսել վայելել այն իմաստով, որ զուգակցվում է աշխատանքը ուսման հետ, ինչը դիմորդների համար բավականին նպաստավոր է»,-ասաց ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետը:
Անդրադառնալով զորացրված դիմորդներին տրվող արտոնություններին՝ նա հայտնեց. «Բանակից զորացրված դիմորդների արտոնությունը տրվում է մագիստրոսական կրթական ծրագիր ընդունվելու ժամանակ: Խոսքն անվճար մագիստրոսական տեղեր հատկացնելու մասին է: Մոտ հարյուրից ավելի տեղեր են հատկացվել զորացրված դիմորդներին՝ ուսումն անվճար հիմունքներով շարունակելու համար: Մագիստրատուրայի առկա բաժինների համար դիմումների ժամկետն ավարտվում է օգոստոսի 26-ին»:
Ինչ վերաբերում է մարտական հերթափոխում ծառայածներին և ապրիլյան պատերազմի մասնակիցներին, նա ավելացրեց, որ կկիրառվեն զեղչեր այդ ուսանողների համար. «Սրանք վերաբերում են պետական բուհերին, մասնավոր բուրհերը զեղչեր իրականացնում են իրենց որոշումով, իրենց միջոցների հաշվին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները