Ադրբեջանում մարզման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել
Ադրբեջանական «Զաքաթալայի» կիսապաշտպան Մայքլ Ումանյիկան մահացել է երեկ՝ թիմի մարզման ժամանակ։
Պարապմունքի ընթացքում 20-ամյա ֆուտբոլիստը կանգնել է ու ընկել։ Նրան ուշքի բերել չի հաջողվել, մահը գործնականում ակնթարթորեն է վրա հասել։
Դա Նիգերիայից վերադառնալուց հետո Ումանյիկայի առաջին մարզումն էր։ Ֆուտբոլիստը «Զաքաթալայի» հետ պայմանագիր է ստորագրել մեկ տարի առաջ և 20 հանդիպում է անցկացրել առաջին դիվիզիոնում։
Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը սրտի ճաքն է։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
«Դեռ ՄՕԻԿ-«Զաքաթալա» հանդիպման ժամանակ սեփական աչքերով տեսա, թե ինչպես Ումանյիկան կորցրեց գիտակցությունը։ Այն ժամանակից էլ պարզ էր, որ ֆուտբոլիստն առողջական խնդիրներ ունի»,- գրել է «Զաքաթալայի» երկրպագու Վելի Գուրբանովն իր ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին