Երևան-Սևան ճանապարհին մեկ ամսվա ընթացքում սպասարկվել է 31 շտապ օգնության կանչ
Ամռանը մայրուղու Երևան-Սևան հատվածում ճանապարհատրանսպորային պատահարների հաճախակիանալու կապակցությամբ սահմանված հերթապահության ժամանակ Երևան-Սևան հատվածում Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի բժշկական կենտրոնների կողմից մեկ ամսվա ընթացքում սպասարկվել է 20, Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնի կողմից` 11 շտապ օգնության կանչ: Այդ մասին վիճակագրությունը ներկայացրել է առողջապահության նախարարությունը:
Ըստ աղբյուրի, ծանր վնասվածքներով պատահարներ չեն արձանագրվել, իսկ բոլոր դիմողներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Նշենք, որ բնակչության շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց տեղափոխումը մասնագիտացված բժշկական կենտրոններ օպերատիվ ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 7-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:
ԱՆ-ից հաղորդում են, որ աշխատանքները կազմակերպվում են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում