«Ռիո-2016». Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
Պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը` առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցումը ձախողեց՝ չկարողանալով սանձել 195 կգ ծանրաձողը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդն էր։
Սահմանվեց նաև օլիմպիական ռեկորդ. 237 կգ բարձրացրեց ուզբեկ մարզիկը։
«Միշտ քրտնաջան աշխատել եմ, և այդ աշխատանքը ցանկալի արդյունք տվեց: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնը ասել այս Խաղերի մասին»,- նշել է Մարտիրոսյանը:
Տեսանյութն այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան