Օհանյանը և Շոյգուն համաձայնագիր են ստորագրել
Երևանում անցակացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում այսօր տեղի է ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարներն արձանագրել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության բարձր մակարդակը և նախանշել են համագործակցության հետագա ուղիները:
Քննարկվել են նաև Սիրիայում ՌԴ զինված ուժերի կողմից իրականացվող լայնածավալ մարդասիրական գործողությունները: ՀՀ պաշտպանության նախարարը աջակցությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայի բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնության ջանքերին:
Հանդիպման արդյունքներով երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին