Բուժաշխատողները դատի են տվել Խոսրով Հարությունյանի եղբորը՝ պահանջելով իրենց աշխատավարձը. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնի աշխատակիցներն օրերս ահազանգել էին «Ժողովուրդ»-ին՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատավարձերը տևական ժամանակ չեն ստացել:
Խնդրի առնչությամբ բժշկական կենտրոնի տնօրեն Հարությունյանը թերթի հետ զրույցում ասել էր. «Ինչ թաքցնեմ, կան խնդիրներ՝ կապված աշխատավարձերի ուշացման հետ: Բայց այդ խնդիրներն ունեն լուրջ, օբյեկտիվ պատճառներ»: Ու պարզվում է՝այս խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է բարդացել, քանի որ բժշկական կենտրոնի աշխատակիցները այլ ելք չունենալով՝դիմել են դատարան:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ 2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ԱՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը:
Գյուլնարա Հարությունյանը միաժամանակ բժշկական կենտրոնի դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա