Քննարկվում է Արմեն Գևորգյանին վարչապետ նշանակելու հարցը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկվում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին վարչապետ նշանակելու հարցը:
«Հիշեցնենք, որ նա ընդամենը հունիսի 6-ին էր նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Իսկ արդեն անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հրամանագրով այդ հիմնարկը լուծարվեց, փոխարենը նախագահի աշխատակազմում պահպանվեց միայն քարտուղարի պաշտոնը: Եվ հիմա, երբ ՀՀ տնտեսությունը շատ վատ վիճակում է, վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվում դրական փոփոխություններ իրականացնել, իշխանությունները որոշել են աճող դժգոհությունները մեղմել նման կադրային փոփոխություններով:
Բացի այդ Արմեն Գևորգյանն էլ չի ցանկանում լինել նախագահի աշխատակազմում պարզապես ԱԽՔ: Նշենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն, քննարկվում է նաև վեջինիս նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա