Հաստատվել են բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության տեղերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով 2016/2017 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն հրամանի՝ պետական բուհերին հատկացվել է 8048 հեռակա ուսուցման տեղ, այդ թվում 634 տեղ բանակից զորացրվածների համար:
Միաժամանակ բարձրագույն ուսումնական հաստատություններին հանձնարարվել է ուսման վարձի չափը սահմանել «առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները