Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ իր անվան հետ կապված սկանդալի մասին. ՀԺ
Վերջին օրերին համացանցում բուռն քննարկվում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի պահվածքը: Կայքերից մեկը, հղում անելով ի զորակցություն «Սասնա ծռերի» Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան մոտ անցկացված ցույցի մասնակիցներին՝ գրել է, թե դեսպանը սպառնացել է, կոչ է արել դադարեցնել ակցիան՝ ասելով. «դրանց պետք է սատկացնեին»՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» տղաներին:
«Հայկական ժամանակ»-ը պարզաբանումեր ստանալու նպատակով կապ է հաստատել դեսպանի հետ, ով, մասնավորապես, ասել է. «Ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրված է և մեծամասամբ իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում: Բավարար է միայն նշել, որ խնդրո առարկա ցույցը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 31-ին, երբ ՀՀ դեսպանությունը փակ էր: Ցույցն արտոնված չի եղել, հետևաբար, դեսպանությունը Նիդեռլանդների ոստիկանության կողմից չէր կարող տեղեկացված լինել դրա անցկացման մասին:
Ավելին՝ ես այդ օրը, լինելով արձակուրդում, գտնվել եմ երկրից դուրս՝ հետևաբար չէր կարող որևէ մեկին կանչել և ինչ-որ բան հորդորել, առավել ևս՝ հրահանգել: Ինչ վերաբերում է սպառնալիքներին կամ ինձ վերագրվող այլ խոսքերին, ապա նման վարվելակերպը կամ խոսելաոճն ինձ բնորոշ չեն»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: