Հակոբյանի «Սարերումը» պետք է վերականգնվի ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հաշվին
Գյումրու լքված գործարանի ճաշարանի պատին Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի ամրակայման, վերականգնման և տեղափոխման աշխատանքներն այդպես էլ առաջ չեն գնացել, որմնանկարը տեղում է՝ նույն անմխիթար վիճակում:
Թեպետ՝ ապրիլ ամսին մշակույթի նախարարությունը հայտնել էր, թե՝ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հատկացրած միջոցներով «ձեռնարկել է ոչնչացման եզրին հայտնված, մասնագետների, զբոսաշրջիկների այցելությունների համար ոչ մատչելի տարածքում գտնվող Հ. Հակոբյանի «Սարերում» որմնանկարի համակողմանի ուսումնասիրման, հանրության համար առավել մատչելի վայր տեղափոխման և նոր վայրում դրա ամրակայման ու վերականգնման աշխատանքները»:
Համակողմանի ուսումնասիրությունը ինչ փուլում է՝ դեռ հայտնի չէ, սակայն որ մի ամսից նորից կսկսվեն անձրևներ, ապա՝ ցրտեր, ու չսկսված աշխատանքները հնարավոր է հետաձգվեն՝ պարզ է։ Ժամանակն անցնում է, իսկ չշահագործվող ճաշարանի տարածքի մեղմ ասած ոչ բարվոք վիճակը և ջերմաստիճանի կտրուկ տատանումները շարունակում են իրենց շարունակական, բացասական ազդեցությունն են ունենալ որմնանկարի վրա:
Համացանցում այժմ քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են որմնանկարի ճակատագիրը, մինչդեռ մշակույթի նախարարությունը հարցերը գրավոր է ուզում, որ պատասխանի. «Հարցերը գրավոր ուղարկեք, մենք կապվենք պատասխանատուների հետ, որպեսզի հստակ պատասխան տանք»:
Մեր հարցերն են.
1. Ինչ ուսումնասիրություններ են արվել ու ինչ՝ որմնանկարի վերականգնման համար անհրաժեշտ տեղեկություն եք պարզել։
2. Ստացել եք արդյոք ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցները։
3. Որքան կտևի վերականգնման աշխատանքները և երբ կսկսվեն դրանք։
4. Ով է իրականացնելու։
5. Եթե սույն հիմնադրամի միջոցները չլինեին, արդյոք այլ՝ պահուստային միջոցներ, չկան որմնանկարը փրկելու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան