Անվտանգության աշխատակիցները պայթեցրել են ԱՄՆ-ի հավաքականի վոլեյբոլիստուհու ճամպրուկը
Սինդի Լլոյդը՝ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հանդես եկող ԱՄՆ-ի հավաքականի վոլեյբոլիստուհի Կառլի Լլոյդի մայրը, այնքան է շտապել՝ ներկա լինելու իր դստեր առաջին խաղին, որ ճամպրուկներից մեկը մոռացել է նավի տախտակամածին։ Այս մասին տեղեկացնում է eurosport.ru-ն։
Մի քանի ժամ անց, երբ նա նավ է վերադարձել, Լլոյդին են հանձնել ճամպրուկի մնացորդները։ Անվտանգության աշխատակիցները, վախենալով, որ ներսում կարող է ռումբ լինել, պայթեցրել էին այն։
Նավի ղեկավարությունը, սակայն, խոստացել է փոխհատուցում վճարել Լլոյդին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու