Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը մեկնարկը սկսեց հաղթանակով
Ըմբշամարտի մինչև 98 կգ քաշային կարգում Ռիոյի Օլիմպիական խաղերում պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը, որի մրցակիցն առաջին գոտեմարտում իտալացի Դայգորո Տիմոնչինին էր: Այս մասին հայտնում է vivaronews.am-ը:
1/8 եզրափակչում Արթուր Ալեքսանյանն առաջին մրցափուլում բավականին պասիվ էր ու բավականին մեծ դժվարությամբ կարողացավ զերծ մնալ միավորների կորստից: Երկրորդ մրցափուլում Արթուրը տիրեց նախաձեռնությանը և 2 միավոր վաստակեց, ևս 1 միավոր նրան տրվեց մրցակցի պասիվության հաշվին: Գոտեմարտի վերջում Արթուրը ևս 2 միավոր վաստակեց, ու չնայած վերջում 2 միավոր բաց թողեց, 5-2 վստահ հաղթանակ տոնեց Իտալիան ներկայացնող Դայգորո Տիմոնչինիի նկատմամբ:
1/4 եզրափակչում Արթուր Ալեքսանյանը կմրցի Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսիու Չուրարիուի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան