Եթե Եվրոպան Թուրքիայի նման ահաբեկչություններ տեսներ, մահապատիժ կկիրառեր. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը կարծիք է հայտնել, որ եվրոպական երկրները կսկսեն անմիջապես մահապատիժ կիրառել, եթե նրանց տարածքում էլ տեղի ունենան այնպիսի ահաբեկչություններ, ինչպիսիք տեղի ունեցան Թուրքիայում:
«Եթե Թուրքիայում ևս նման ահաբեկչություններ տեղի ունենային, ինչպես մեզ մոտ, ապա նրանք միանգամից մահապատիժ կկիրառեին ու արտակարգ դրություն կհայտարարեին», -«РИА Новости» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի փաստաբանների ասոցիացիայի հավաքի ժամանակ ասել է Էրդողանը՝ արձագանքելով արևմտյան երկրների քննադատական հայտարարություններին:
Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձեից հետո երկրի և նախագահը, և վարչապետը հայտարարել էին խորհրդարանում Սահմանադրական օրենքում փոփոխության և մահապատիժի ներմուծման հնարավորության մասին: Էրդողանը նաև հայտարարել էր, որ ինքը կողմ է հեղաշրջման փորձի մասնակիցների համար մահապատժի կիրառմանը ու պատրաստ է ստորագրել օրենքը, եթե խորհրդարանն այն ընդունի:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը բացատրել է, թե ինչու է պետք մահապատժի վերադառնալ
- Էրդողանը CNN-ի եթերում չի բացառել մահապատժի վերականգնումը
- Թուրքիայում քննարկվում է մահապատժին վերադառնալու հնարավորությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան