Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողներն իրենց բողոքներն են ներկայացրել ԿԳ նախարարին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողներին, այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Պետական ավարտական քննությունների արդյունքներից բողոքող ուսանողները տեղեկացրել են, որ իրենց կուրսի 400 ուսանողից մոտավորապես 150-ն անբավարար գնահատականներ է ստացել:
Նախարարին դիմած ուսանողները, ներկայացնելով իրենց պահանջները, խնդրել են աջակցել պետական ավարտական քննության արդյունքները վերանայելու և կրկին քննություն նշանակվելու հարցում:
Նախարարը նրանց ներկայացրել է շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, որով սահմանափակում է պետական ավարտական քննության վերահանձնումը, միաժամանակ մտահոգություն հայտնելով անբավարար գնահատականներ ստացած ուսանողների տոկոսային հարաբերության վերաբերյալ` ընդգծել է առաջիկայում խնդրի լուծման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները