Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով այրվել է 200 տուն
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է հայտարարել երկու շրջաններում, որտեղ վերջին տվալների համաձայն անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ երկու հարյուր տուն: Լուրը գրում է Korrespondent-ը՝ հայտնելով, որ զոհեր չկան:
Լեյք շրջանում մոտ 15 քառակուսի կիլոմետր տարածք ներառած հրդեհը հասել է Լոուեր Լեյք բնակավայր և այնտեղ ոչնչացրել 175 շինություն: Դրանք հիմնականում բնակելի տներ են, ինչպես նաև հրշեջ կայանի շենքը, փոստը և մի քանի առևտրային շինություն: Վիրավորների մասին տեղեկություններ չկան, այրված տների և այն տների բնակիչները, որոնց սպառնում է հրդեհը, տարհանվել են:
Սան Լուիս Օբիսպո վարչական շրջանում 17 քառակուսի կիլոմետր տարածք գրաված անտառային հրդեհի կրակը հասել է 12 շինության: Այստեղ այրվածքներ է ստացել երկու մարդ:
Հրդեհների արագ տարածմանը նպաստում է տարիներ շարունակ տևող երաշտը, որը չորացրել է ծառերը, ինչպես նաև խիստ բարձր ջերմաստիճանն ու ուժեղ քամին: