ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերին
Երևանում այսօր կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որն անցկացվել է ՀՀ նախագահությամբ:
Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների`Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Մեր հանդիպումը յուրօրինակ հնարավորություն է քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներում ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ ակտուալ հարցեր և որոշել հետագա աշխատանքների ուղղությունը», -նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա տեղեկացմամբ, քննարկված հարցերի մի մասը վերաբերել է ռազմատեխնիկական արդյունավետ համագործակցությանը, ՀԱՊԿ անդամ երկրների միջև ակտիվ փոխգործակցությանը և հակաօդային պաշտպանության համակարգում գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը:
Օհանյանը նաև տեղեկացրեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ հերթական նիստը անցկացվելու է այս տարվա հոկտմբերին, Երևանում:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլայ Բորդյուժան ժամանել է Հայաստան
- Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
- Ստեղծվում է ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին