Շումախերն սկսել է արձագանքել բուժմանը
«Ֆերրարիի» նախկին ղեկավար Լուկա դի Մոնտեձեմոլոն շեշտել է, որ Միխայել Շումախերն սկսել է արձագանքել բուժմանը։ Դի Մոնտեձեմոլոն կարծիք է հայտնել, որ Միխայելը կկարողանա հաղթահարել ծանր իրավիճակը շնորհիվ իր ուժեղ բնավորության։ Հիշեցնենք, որ Շումախերը գլխի լուրջ վնասվածք է ստացել 2014 թ. դեկտեմբերին։
«Ես շատ ուրախ եմ՝ ասելու, որ Շումախերն արձագանքում է բուժմանը,- Մոնտեձեմոլոյի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»։- Գիտեմ՝ որքան ուժեղ է նա, և վստահ եմ, որ իր բնավորության շնորհիվ կարող է դուրս գալ այս բարդ իրավիճակից»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան