Վերջին հրաժեշտը տվեցին ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորվելու հետևանքով զոհված ոստիկանին
Օգոստոսի 15-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորվելու հետևանքով մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը։
Նա ծանր վիրավորում էր ստացել հուլիսի 17-ին և գիտակցության չգալով մահացել էր օգոստոսի 13-ին:
Ոստիկանի հուղարկավորությանը ներկա էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, բարձրաստիճան ոստիկաններ: Գագիկ Մկրտչյանը ոստիկանության համակարգ էր ընդունվել 1993 թ. նոյեմբերին։ Ունի մեկ որդի՝ 6 տարեկան։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը մահացավ
- ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանի համար կոնսիլիում է հրավիրվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին