Արթուր Ալեքսանյանը հռչակվեց օլիմպիական չեմպիոն
Եվ այսպես՝ Հայաստանը 20-ամյա ընդմիջումից հետո կրկին օլիմպիական չեմպիոն ունի։ Վերջին անգամ Օլիմպիական խաղերում հաղթել էր հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը, և այժմ կրկին ըմբիշն է ոսկե մեդալ պարգևում մեր երկրին ու ժողովրդին...
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը մինչև 98 կգ քաշային կարգի եզրափակչում 3։0 հաշվով պարտության մատնեց Կուբայի ներկայացուցիչ Յասմանի Կաբրերային ու հռչակվեց օլիմպիական չեմպիոն։
Տպավորիչ է Արթուր Ալեքսանյանի հաղթարշավն այս օլիմպիական խաղերում։ Նա քառորդ եզրափակչում 8։0 հաշվով հաղթել է ռումին Ալին Չիուրարիուին, իսկ կիսաեզրափակչում 9։0 հաշվով ջախջախել թուրք մարզիկին։
Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտին Ռիո դե Ժանեյրոյում հետևում էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Իրեն արժանի ոսկին Արթուրը ստացավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը կրծքին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան