Ռիոյում՝ ոչ, բայց Վիվառոյում Միհրան Հարությունյան համարվում է հաղթած
Ռիոյի Օլիմպիական խաղերում երեկ բոլորս ականատես եղանք, թե ինչպես մրցավարական կողմնակալության պատճառով ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթանակը շնորհվեց սերբ Դավոր Շտեֆանեկին, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը ստացավ միայն արծաթե մեդալ:
Վիվառո ընկերությունը իր էջում գրում է, որ «ողջ հայ ազգի նման Միհրան Հարությունյանին համարելով այդ գոտեմարտի իրական հաղթող և Օլիմպիական չեմպիոն, հաղթած է համարում նաև բոլոր այն խաղադրույքները, որոնք կատարվել էին հայ ըմբիշի՝ չեմպիոն դառնալու վրա: Ուստի, Միհրանի հաղթանակի վրա խաղադրույք կատարած մեր մի քանի հազար օգտատերերը կստանան իրենց շահումները՝ թե՛ օրդինար, թե՛ էքսպրես տեսակի տոմսերում»:
Գովազդ չհամարեք Panorama.am-ի կողմից՝ խոսքը մեր օլիմպիական մարզիկի մասին է։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան