Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր. Փոստանջյան
«Ձերբակալություններն ու կալանավորումները քաղաքական ճնշման արդյունք են, փաստորեն օկուպացիոն ռեժիմը նահանջ է ցույց տալիս», -այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո լրագրողներին հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով դատարանի որոշումը։
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր փոխել Արմեն Մարտիրոսյանի կալանքը՝ մեկ միլիոն դրամ գրավով։ Մարտիրոսյանը մեղադրվում էր հուլիսյան դեպքերի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։
Փոստանջյանի համոզմամբ, Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է ընդհանրապես դադարեցվեր և «քաղաքական հայացքների համար անազատության մեջ հայտնված բոլոր գործիչները պետք է ազատ արձակվեն»։
Պատգամավորի խոսքով, ինչպես Մարտիրոսյանի դեպքում, այնպես էլ Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի դեպքում պետք է նման որոշումներ կայացվեն։
Մանրամասն՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մարտիրոսյանը ազատ կարձակվի
- Դատախազը չի առարկել Արմեն Մարտիրոսյանի կալանքը փոխելու միջնորդությանը
- Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը ապօրինի են գտնվում անազատության մեջ. Փաստաբան