Թեհրանը հերքում է՝ Իրանը ոչ մի ռազմակայան Ռուսաստանին չի տրամադրել
Իրանը ոչ մի ռազմակայան Ռուսաստանին չի տրամադրել,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Իրանի Մեջլիսի նախագահը, անդրադառնալով Իրանի տարածքում ռուսական կործանիչների տեղակայման մասին տեղեկատվությանը, մասնավորապես ասել է. «Իրանը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում Ռուսաստանի հետ համագործակցում է, սակայն ոչ մի ռազմակայան Ռուսաստանին կամ այլ երկրի չի տրամադրել»:
Հիշեցնենք, որ «Deutsche Welle»-ն՝ հղում կատարելով «Россия 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն է հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմաբազայում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին:
Հարակից հրապարակումներ`
- Իրանն արձագանքել է իր տարածքում ռուսական կործանիչների տեղակայման մասին տեղեկատվությանը
- Իրանական ռազմաբազայում տեղակայվել են ռուսական օդուժի ինքնաթիռներ
- Ռուսաստանն Իրանին պաշտպանական նշանակության ռազմամթերք է վաճառում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան