Մոտ ժամանակներս Գյումրիից լսելի կլինեն կրիմինալ տեղեկություններ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Դատելով թեկնածուների ցանկից՝ Գյումրիում կրիմինալը որոշել է ռևանշի գնալ։ Մի կողմից նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն աջակցելու է «Հայկական վերածնունդի» Հովհաննես Մարգարյանին, մյուս կողմից ԲՀԿ-ն որոշել է ավագանի մտցնել հայտնի զառ խաղացող Ապարին՝ Վարդևան Գրիգորյանին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ ժամանակին հենց Ապարն էր Վարդանիկի շտաբի պետը։
Հետո նրանք վիճեցին, և Վարդանը պատժեց նրան՝ ձեռքից վերցնելով գազալցակայանը, ինչի արդյունքում Գրիգորյանը հանգրվանեց նախկին քաղաքապետի հակառակորդների ճամբարում։ Մի բան պարզ է՝ և Ապարը, և Վարդանիկը` ի դեմս Հովհաննես Մարգարյանի, պայքարելու են Բալասանյանի դեմ։ Թերևս մոտ ժամանակներս Գյումրիից լսելի կլինեն կրիմինալ տեղեկություններ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա